Եգիպտոսում հուզումները շարունակվում են, ընդդիմությունը պահանջում է նախագահի հրաժարականը: Ամբողջ գիշեր ցուցարարները մնացել են Կահիրեի Թահրիր հրապարակում: Պարբերաբար բախում է տեղի ունենում բողոքողների եւ ոստիկանության միջեւ:

Թահրիրում Մուրսիին անվանում են «նոր փարավոն»: Բողոքողները զայրացած են Եգիպտոսի նախագահի օրենսդրական նախաձեռնություններից: Եւ չնայած այժմ պետության ղեկավարը պատրաստ է բանակցությունների`ընդդիմությունը դեմ է փոխզիջումային որոշումներին։

Մուրսիի հակառակորդները հսկողության տակ են վերցրել Կահիրեի գլխավոր հրապարակը: Թահրիրի կարգուկանոնին հետեւում են ցուցարարները, որոնք իրենց կողմնակիցներին կոչ են անում դիմել ավելի խիստ միջոցների, հաղորդում է vesti.ru-ն:

Նոյեմբերի 27-ին կրակին յուղ էր լցրել երկու ընդդիմադրի մահը: Նրանցից մեկը Եգիպտոսի սոցիալիստների միության ակտիվիստ Ֆաթի Գարիբն էր, որը մահացել էր ոստիկանության կիրառած գազից թունավորվելու հետեւանքով։

Բախումներ են տեղի ունենում նաեւ երկրի այլ քաղաքներում: Նախօրեին Էլ Մահալում ընդդիմության ակտիվիստները փորձել էին  գրավել «մահմեդական եղբայրների» գրասենյակը: Տասնյակ մարդիկ հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին  հիվանդանոց: