Պուտինը ձյուդոյի մարզումների ժամանակ «գրկել է մի տղայի, նետել նրան եւ վնասել ողնաշարը»: ՌԴ նախագահի առողջության մասին նման տեղեկություն ունի նրա բելառուսցի գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոն: Իսկ այդ մասին նա իմացել է, երբ  ռուս առաջնորդին առաջարկել է հոկեյ խաղալ: Այնպես որ Վլադիմիր Պուտինը խնայում է վնասված մեջքը:

Այդ մասին Լուկաշենկոն պատմել է Reuters գործակալությանը: Երբ նա Պուտինին առաջարկել է հոկեյ խաղալ, վերջինս ասել է.  «Մենք դեռեւս պատրաստ չենք մրցել քո թիմի հետ»,- հայտնում է NEWSru.com-ը:

Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել նախագահի առողջությանն առնչվող նոր հայտարարությունները: Լրատվամիջոցները ողնաշարի վնասվածքը կապում են կռունկների թռիչքի հետ:

Նախագահի առողջության մասին ավելի վաղ արտահայտվել էր նաեւ վարչապետ Մեդվեդեւը. «Ես բժիշկ չեմ», - ասել է նա եւ հավելել. «Իսկ ընդհանրապես, նա ողջ-առողջ է, եւ, փառք Աստծո, նրա հետ ամեն ինչ կարգին է»: