Մոսկվայում հրապարակել են «Մեծ գրքի» դափնեկիրների անունները։ Երեք գրող դարձել են Ռուսաստանում գրականագիտական ամենահեղինակավոր մրցանակներից մեկի դափնեկիրները:
Դանիիլ Գրանինին դահլիճը շնորհավորել է տեւական ծափողջույններով: Նա կատակել է, որ համաձայն է ժյուրիի հետ, եւ իր «Իմ լեյտենանտ» գիրքն ինքն էլ է հաճույքով կարդացել: Դանիիլ Գրանինին շնոհել են նաեւ «Պատվի եւ արժանապատվության համար» մրցանակ:
Երկրորդ մրցանակը Ալեքսանդր Կաբակովը եւ Եվգենի Պոպովը ստացել են Վասիլի Աքսյոնովի մասին հիշողությունների համար, ասվում է «Առաջին ալիքի» թողարկման մեջ:
Երրորդ մրցանակը Մարինա Ստեպնովայինն է` «Ղազարոսի կանայք» գրքի համար, որը նա գրել է հինգ տարում՝ պատմական փաստերը մանրամասն ճշտելով:
Ընթերցողների համակրանքի մրցանակն ստացել է Սրետենի մենաստանի հոգեւորական Արխիմանդրիտ Տիխոնը:
Այս տարի «լավագույն» կոչմանը հավակնում էր ընդամենը 400 գիրք: Եզրափակիչ են դուրս եկել ամենատարբեր ժանրի 14 ստեղծագործություններ: Ամենաաղմկահարույցը դարձել է Զախար Պրիլեպինի «Սեւ կապիկը»:





























