«Սինալո նահանգի միսս-2012» տիտղոսակիրը, որը զոհվել էր Մեքսիկայի արեւմուտքում զինվորականների եւ հանցագործների փոխհրաձգության ժամանակ, կարող էր յուրօրինակ «կենդանի վահան» ծառայել հանցագործենրի համար: 

Հիշեցնենք, որ Մարիա Սուսանա Ֆլորես Գամեսը զոհվել էր զինվորականների եւ հանցախմբի անդամների փոխհրաձգության հետեւանքով: Լուրեր կային, որ 22-ամյա գեղեցկուհին  կարող էր հանցախմբի անդամ լինել:

Universal թերթը, վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրներին, գրում է, որ Ֆլորես Գամեսն իրոք հանցագործների հետ նույն մեքենայում է գտնվել եւ մեքենայից դուրս է եկել փոխհրաձգության թեժ պահին` զենքը ձեռքին:

Զինվորականները կարծում են, որ այդպիսով աղջիկը փորձել է զինվորների ուշադրությունը շեղել իր վրա, որից փորձել է օգտվել նրա ընկերը եւ փախուստի փորձ կատարել: Սակայն դա նրանց չի հաջողվել`  երկու հանցագործների զինվորականները կրակել են, չորսին էլ ողջ են բռնել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Իսկ գեղեցկուհին սպանվել է տեղում, նրա կողքին ինքնաձիգ է եղել: