Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը կրկին մեկնում է Կուբա՝ բուժման կուրսը շարունակելու:
Խորհրդարանը, տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ, նախագահին բացակայելու թույլտվություն է տրամադրել:
Չավեսը թթվածնային բուժում եւ Ֆիզիոթերապիա կստանա, գրում է «ԱիՖ»-ը:
Հիշեցնենք, 2011թ. հունիսին Չավեսն առաջին անգամ վիրահատվել էր: Հաջորդել էր աղիներում չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունը, ինչից հետո Վենեսուելայի նախագահը ճառագայթային բուժման մի քանի կուրս էր անցել: 2012-ի փետրվարի վերջին կուբացի բժիշկները նրան եւս մեկ վիրահատության էին ենթարկել՝ հեռացնելով չարորակ մեկ այլ գոյացություն:
Այս տարվա հոկտեմբերին 58-ամյա Չավեսը վերընտրվել է նախագահի պաշտոնում:




























