ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոների ընդունարանում երեք կին մերկացել են՝ բողոքելով ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ծրագրի ֆինանսավորման կրճատման դեմ:

Կանայք օրվա կեսին մտել են խոսնակի գրասենյակ եւ սկսել մերկանալ՝ բղավելով. «Ցանկանում ենք ցույց տալ մերկ ճշմարտությունը»: Նրանց մարմիններին գրված է եղել«AIDS cuts kill», ինչը կարելի է թարգմանել այսպես. «ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ծախսերի կրճատումը մահվան է հանգեցնում»:

Դրանից հետո բողոքողները փորձել են թաքնվել համախոհների ամբոխում, սակայն ոստիկաններին հաջողվել է բռնել նրանց եւ տեղափոխել բաժին: Նրանցից, հնարավոր է, աննշան տուգանք գանձեն, գրում  է «Ակտուալնո»-ն:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ամերիկյան կոալիցիան մտադիր է այդ հիվանդությունների դեմ պայքարի ֆինանսավորման կրճատման առթիվ բողոքի զանգվածային ցույց անցկացնել: