Նոր մանրամասներ են հայտնլ դարձել երեկ`նոյեմբերի 27-ին, ժամը 20.27-ին, Չարենցավան-Սեւան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտոպատահար: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից, «ՎԱԶ 2101» մակնիշի 22 ՍՍ 585 համարանիշի ավտոմեքենայի ճանապարհի երթեւեկելի հատվածից դուրս գալու եւ հարակից ձորը ընկնելու հետեւանքով կա երեք վիրավոր, մեկ զոհ: Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-02», «1-03» ծառայությունները: Պատահարի հետեւանքով 42-ամյա ուղեւոր Գեւորգ Մարգարյանը տեղում մահացել է, իսկ 29-ամյա վարորդ Էդուարդ Աբրահամյանը, ուղեւորներ` 32-ամյա Գագիկ Կարապետյանը եւ 42-ամյա Վասիլի Թադեվոսյանը մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տեղի ուժերով տեղափոխվել են Չարենցավանի բ/կ, այնուհետեւ` Երեւանի «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» բ/կ, որտեղ է.Աբրահամյանի եւ Գ.Կարապետյանի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ Վ.Թադեւոսյանինը՝ ծայրահեղ ծանր:

NEWS.am -ի տեղեկություններով, նրանք ոստիկանության պահակային ծառայության աշխատակիցներ են:

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ կատարվում է քննություն: