Վրացի սահմանապահները սահմանն ապօրինի հատելու փորձի համար հայի են ձերբակալել:

Սահմանապահ ոստիկանության 3-րդ վարչության տարածքում (Ախալցխա) սահմանապահները ձերբակալել են փաստաթղթեր չունեցող անձի, գրում է «Գռուզիա օնլայնը»:

Նրան տարել են օպերատիվ-հետաքննչական բաժանմունք, որտեղ պարզվել է, որ ձերբակալվածը Հայաստանի քաղաքացի Հայկ Խաչատրյանն է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Վրաստանի ՔՕ 344-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է քննություն: