Նոյեմբերի 28-ին, ժամը 01.30-ին, Մ. Խորենացու փողոցում ծառայություն կատարելիս ոստիկանության Կենտրոնականի բաժնի եւ Երեւան քաղաքի վարչության  ծառայողներին   մանկական զբոսայգու  մոտ մոտեցել են  3 անձինք եւ մատնացույց արել 3 տղամարդու` հայտնելով, որ սպառնացել են իրենց սպանել եւ ինչ-որ առարկա են նետել իրենց ուղղությամբ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վերջիններս բերման են ենթարկվել բաժին, որտեղ պարզվել է նրանց ինքնությունը՝ 1969 թ. ծնված  Համլետ Ռ., 1956 թ. ծնված Հրաչյա Թ. եւ 1976 թ. ծնված  Արմեն Հ., իսկ տուժողներն են 1969 թ. ծնված Տիգրան Ք.-ն, 1985 թ. ծնված Մերուժան Դ.-ն եւ 1986 թ. ծնված Էդգար Ա.-ն:

Կատարվում է հետաքննություն: