Ընթացիկ տարում Ադրբեջանի անվտանգության եւ պաշտպանության հատվածում կորուստները կազմել են 89 մարդ: Այդպիսին են ռազմական լրագրողական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնի դիտարկման արդյունքները:
Ընթացիկ տարվա անցած ժամանակահատվածում 84 մարդ վիրավորվել է: Ռազմական կորուստների թիվը 15 է. երեքը պայթել են ականի վրա, մեկը զոհվել է գործողության ժամանակ, 70 մարդ զոհվել է ոչ մարտական պայմաններում: Յոթ մարդ զոհվել է դժբախտ պատահարների հետեւանքով (շմոլ գազից թունավորում, էլեկտրական հոսանքի հարված, բետոնի անկում, խեղդվել, ընկել), 14 մարդ՝ վթարից, մեկը՝ անհայտ հանգամանքներում, ութը՝ անփութության հետեւանքով, տասը՝ ոչ կանոնակարգային գործողությունների հետեւանքով, տասը՝ հիվանդության հետեւանքով, 18 մարդ էլ ինքնասպանություն է գործել, հայտնում է SalamNews-ը:
Զոհվածներից 79-ը պաշտպանության նախարարության զինծառայողներ են, հինգը՝ Պետական սահմանապահ ծառայության, չորսը՝ Ներքին զորքերի, մեկը՝ ազգային անվտանգության նախարարության:




























