Շուրջ 22 տարի առաջ՝ 1990 թ. հոկտեմբերի 20-ին,  ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գողացել են Գյումրի քաղաքի բնակիչ, 1960 թ. ծնված Անդրանիկ Գ.-ին պատկանող «Մոսկվիչ 2140» մակնիշի ավտոմեքենայի անվադողերը, լուսարձակները, դիմապակին եւ դիմապակին մաքրող սարքերը:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ երեկ՝ նոյեմբերի 27-ին, ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ այդ գողությունը կատարել է 1945 թ. ծնված Սամվել Տ.-ն:

Կատարվում է նախաքննություն: