Դամասկոսի նահանգի Ջարամանա քաղաքի կենտրոնական հրապարակում ահաբեկիչները ականապատ երկու մեքենա են պայթեցրել: Կան զոհեր եւ վիրավորներ, զգալի նյութական վնաս է հասցվել բնակելի շինություններին եւ խանութներին:
Սիրիական պետական տեղեկատվական ՍԱՆԱ գործակալության թղթակիցը դեպքի վայրից հաղորդել է, որ ահաբեկչական հարձակումը համընկել է քաղաքի այլ թաղամասերում՝ Ալ Նահդեում եւ Ալ Քուրայաթում, երկու այլ պայթուցիկների գործարկմանը, որոնց պայթյունն աննշան նյութական վնաս է հասցրել:
Հերթական ահաբեկչություններն իրագործվել են ընդդիմության գրոհայինների դեմ Դամասկոսի, Հալեպի, Դեր-Զորի, Իդլեբի, Հոմսի, Համայի եւ Ռաքքայի նահանգներում Սիրիայի Զինված ուժերի հաջող գործողությունների ֆոնին:





























