ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան ցույց տվեց, որ բանակցությունները մտել են փակուղի: Այս մասին այսօր նոյեմբերի 28-ին հրավիրված ասուլիսին ասաց Հայ դատի եւ քաղաքական հարցերի երեւանյան գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Նրա խոսքով, համանախագահների այն եզրակացությունը, որ բանակցությունները կշարունակվեն ԱԳ նախագահների մակարդակով եւ դեռ նախագահների հանդիպում չի սպասվում, ցույց է տալիս, որ համանախագահողները փորձում են ինչ-որ ձեւով մեկնարկ տալ բանակցություններին` նվազեցնելու համար պատերազմի հավնականությունը: «Պատերազմի հավանականություն, ոչ միայն ԼՂ հակամարտությունից բխած, այլեւ ընդհանրապես տարածաշրջանում տեղի ունցող զարգացումները»,- ավելացրեց Կիրո Մանոյանը:Կիրո Մանոյանը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղին եւ Հայաստանին մնում է ակտիվացնել ճիգերը ԼՂ անկախության ճանաչման ուղղությամբ, ինչը կարող է լինել, թե ամբողջական, թե մասնակի ճանաչման տեսքով: Կիրո Մանոյանը նաեւ կարծում է, որ համանախագահներին ուղղված ԼՂ նախագահ Բակո Սահակյանի այն առաջարկը, որով ԼՂ-ն պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ, տեղին է, մի քիչ էլ ուշացած: «Եթե համանախագահները անկեղծ են, ապա ԼՂ-ին այդ հնարավորությունը պետք է տան Ադրբեջանին ցույց տալու համար, որ այդ բանակցությունները չի կարող պատանդ պահել իր տրամադրություններին»,- նշեց Կիրո Մանոյանը:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի/NEWS.am





























