Միջազգային համաժողովի շրջանկներում Բաքու են հրավիրել նաեւ ՀՅԴ Լիբանանի կառույցին, սակայն նրանք նպատակահարմար չգտնելով չեն ընդունել հրավերը:Այս մասին այսօր նոյեմբերի 28-ին հրավիրված ասուլիսին ասաց Հայ դատի եւ քաղաքական հարցերի երեւանյան գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
«Սրանից առաջ Եվրանեսթի ասամբլեայի ժողովը, որը կայացավ այս տարվա միայիսին Բաքվում, դրան չմասնակցելը ճիշտ չէր լինի: Բայց ասել, որ բոլոր նման ժողովներին մասնակցելը ճիշտ չի լինի, դա էլ ճիշտ չէ»,- չմասնավորեցնելով Րաֆֆի Հովհաննիսյանի այցը` ասաց Կիրո Մանոյանը: Ինչպես նաեւ ավելացրեց, որ Բաքվում գումարված Ասիական կուսակցությունների միջազգային համաժողովը ցույց տվեց, որ նրանք ամբողջությամբ ադրբեջանցիների ազդեցության տակ են: «Հետեւաբար` նման ժողովներին մասնակցելը այդքան էլ ճիշտ չի լինի, որքան էլ մասնակցողը կամ մասնակցողները փորձեն հակաճառել եւ այլն, եւ այլն: Իսկ վերջին ժողովը փաստեց, որ պարտադիր չէ բոլոր հրավերներին դրական պատասխանել, որովհետեւ այդ կերպ կնպաստենք նրանց լեգիտիմացմանը»,- ավելացրեց Կիրո Մանոյանը:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի/NEWS.am





























