Թուրքիայի խորհրադարանում նոյեմբերի 27-ին տեղի է ունեցել երկրի օմբուդսմենի ընտրությունը։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Թուրքիայի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում է ընտրվել Նիհաթ Օմերօղլուն։

Ընտրությանը մասնակցել են 3 թեկնածու՝ Նիհաթ Օմերոօղլուն, Յավուզ Էրքմենը եւ Հալիմե Նուրան Թուրջանը։ Ձայների ճշնշող մեծամասնությամբ ընտրվել է Նիհաթ Օմերօղլուն։

Նիհաթ Օմերօղլուն հայտնի է նրանով, որ ժամանակին նա եղել է վճռաբեկ դատարանի այն դատավորների կազմում, ովքեր հաստատել են Հրանտ Դինքի հանդեպ դատարանի կայացրած որոշումը 301-րդ հոդվածի հատկանիշներով (թյուրքականության վիրավորում)։

Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը  արդարացրել է Հրանտ Դինքին եւ Թուրքիային պարտադրել Դինքի ընտանիքին փոխհատուցում վճարել։