Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենում կրճատումներ չեն սպասվում: Այս մասին այսօր, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մետրոպոլիտենի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Նինել Վարդանյանը` նշելով, որ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում:
Նա նշեց, որ կրճատումներ չեն եղել, ոչ էլ նախատեսվում են: Հարցին, թե այդ դեպքում մետրոպոլիտենի տնօրենի տեղակալ Հրաչ Ղեւոնդյանը ինչու է ասել, թե «խորհրդակցություն է լինելու եւ միայն դրանից հետո կարող է որոշակի պատասխաններ տալ», Նինել Վարդանյանը նշեց, որ հնարավոր չի, որ այդպիսի բան ասած լինի:




























