Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարք Իլյա Երկրորդը Մոսկվա կայցելի հունվարին՝ Ուղղափառ ժողովուրդների  միասնության միջազգային հիմնադրամի կողմից պարգեւատրվելու առթիվ: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին հայտնել է Վրաստանի պատրիարքարանը: Մրցանակը կշնորհվի հունվարի 23-ին՝ Քրիստոս Փրկչի եկեղեցում:

Ուղղափառ ժողովուրդների  միասնության միջազգային հիմնադրամը ստեղծվել է 1995թ. ապրիլին: Ռուս ուղղափառ եկեղեցին նշված մրցանակն ամեն տարի շնորհում է հոգեւոր առաջնորդներին եւ քաղաքական ու հասարակական գործիչներին: