Ամերիկյան հայտնի PowerBall վիճակախաղի ռեկորդային՝ 500 միլիոն դոլարի ջեքփոթի մասին լուրն ամբողջ երկրում իրարանցում է առաջացրել: Վիճակախաղերի տոմսերի վաճառքը կտրուկ ավելացել է:

Արդեն երկու ամիս է վիճակախաղում հաղթող չի եղել: Նոյեմբերի 28-ին տեղական ժամանակով ժամը 23:00-ին երջանիկ հաղթողին միանգամից 327 միլիոն դոլար կվճարեն: Կամ էլ կես մլրդ դոլարը նրան կտրվի աստիճանաբար՝ 29 տարվա ընթացքում. այդպիսին է կարգը:

Հաղթող է դառնում նա, ով ճիշտ է գուշակում հինգ սպիտակ եւ մեկ կարմիր գնդակների համարները: Գուշակելու հավանականությունը 175 միլիոնից մեկն է, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Վաճառողները պատմում են, որ շատերը միանգամից 50-60 տոմս են գնում: