Curiosity մարսագնացը Կարմիր մոլորակում օրգանական պարզ մոլեկուլներ է գտել, հայտնում է NASA-ի ներկայացուցիչը: Մանրամասն տվյալները գիտնականները կներկայացնեն դեկտեմբերի 3-ից ոչ շուտ:  

Խոսքը հենց օրգանական մոլեկուլների մասին է, ոչ թե կենսաբանական, որոնք կվկայեին կյանքի առկայության մասին, հռոմեական Sapienza համալսարանում կայացած մամուլի ասուլիսում ասել է ռեակտիվ շարժման լաբորատորիայի վարիչ Չարլզ Էլաչին:

Եթե օրգանական մոլեկուլների առկայությունը հաստատվի, դա պատմական բացահայտում կդառնա, քանի որ վերջիններս նախորդել են կյանքին  եւ կենդանի նյութի հիմքն են կազմում:

Հիշեցնենք, Curiosity առաքելության գլխավոր հետազոտող Ջոն Գրոտցինգերը հայտարարել էր, որ մարսագնացը Երկիր է ուղարկել տվյալներ, որոնք կհայտնվեն դասագրքերում: