Ադրբեջանում եւս մեկ զինվոր պայթել է ականի վրա: Միջադեպը տեղի է ունեցել շփման գծում, այս անգամ Աղդամի ուղղությամբ:

Ինչպես հաղորդում է APA-ն, Ադրբեջանի բանակի զինվոր, 19-ամյա Մամեդլի Ալլահվերդիեւը պայթել է հակահետեւակային ականի վրա եւ վիրավորվել ոտքից: Զինվորըին տեղափոխել են հիվանդանոց:

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Թեյմուր Աբդուլաեւը հաստատել է այդ տեղեկությունը: Ալլահվերդիեւը զորակոչվել է Շաբրանի շրջանում:

Սա արդեն 3-րդ նմանատիպ դեպքն է վերջին 1,5 շաբաթում, իսկ այս տարվա ընթացքում նման միջադեպերի թիվը հասել է 16-ի: 11 դեպքը կապված է զինվորականների, 4-ը՝ քաղաքացիական անձանց հետ: Այդ դեպքերի հետեւանքով, տուժել է 11 զինվորական, որից երեքը մահացել է:

Միջադեպերի մեծ մասը տեղի է ունեցել օպերատիվ գործողությունների ժամանակ: Այսպիսով, հաստատվում է հայ ռազմական փորձագետների կարծիքը, որ այդ դեպքերը, հիմնականում Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողությունների հետեւանք է: