Նիգերիայի հարավում գտնվող Պորտ Հարքորթի համալսարանի 4 ուսանողների դաժանաբար սպանել են Ալու գյուղում, որտեղ նրանք եկել էին ստանալու իրենց պարտքը: Ուսանողներին քարկոծել են եւ կենդանի-կենդանի այրել: Զոհերի դժոխային տանջանքները նկարահանել են տեսախցիկով եւ տեղադրել համացանցում:

Համալսարանի երկրաբանական ֆակուլտետի ուսանող Ուգոնա Օբուզորը գիտեր, որ փողի հետ կապված խնդիրներ կարող են լինել, որը նա պարտքով տվել է Ալու գյուղի իր ծանոթներին, դրա համար էլ իր հետ վերցրել է ընկերներին՝ Թեքեն Էլքանին, Չայադիք Բիրինգին եւ Լլոյդ Տոկուին, հաղորդում է NEWSru.com-ը՝ վկայակոչելով AllAfrica-ն:

Ալու գյուղի քրեական խմբավորման անդամները փողը վերադարձնելու փոխարեն լուրեր են տարածել, որ ուսանողները դրամաշորթներ են: Ամբողխի հետ միասին հանցագործները մերկացրել են ուսանողներին, սկսել են քարկոծել նրանց եւ հարվածել փայտերով: Երբ երիտասարդներն ուշագնաց ընկել են գետնին, նրանց վրա անվադողեր են հագցրել, հրկիզվող հեղուկ լցրել եւ կրակի տվել: Նմանկերպ մահապատժի էությունն այն է, որ երբ ռեզինը կալչում է, այն հոսում է զոհի մարմնով մեկ:

Ամբողխի աչքի առաջ մահացող ուսանողների տանջանքները նկարահանել են եւ տեղադրել You Tube-ում: Սպանության համար կալանավորված 13 անձանց մեջ նույնիսկ ոստիկաններ կան: