Գաբալայում (Ադրբեջան) տեղակայված «Դարյալ» ռադիոտեղորոշիչ կայանը հնացել է եւ այլեւս հետաքրքրություն չի ներկայացնում հրթիռային հարձակման մասին նախազգուշացնող ռուսական համակարգի համար, կարծում է Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի գեներալ-գնդապետ Վիկտոր Եսինը:
Ըստ նրա՝ ոչ մի իմաստ չկա կայանի վարձակալման ժամկետը երկարացնելու: Նա հիշեցրել է, որ Կրասնոդարի Արմավիրի մոտ տարուց ավելի է փորձնական շահագործման է հանձնված «Վորոնեժ-ԴՄ» նոր ՌԼԿ-ն, որի պարամետրերը թույլ կտան չզգալ Գաբալայի ՌՏԿ-ից հեռանալը, գրում է vpk-news.ru-ն:
Միաժամանակ, Եսինը նշել է, որ Արմավիրի կայանում մարտական հերթապահություն սահմանելու գործընթացը մի փոքր ձգձգվում է:
Նրա գնահատմամբ՝ «Վորոնեժ-ԴՄ»-ն թույլ կտա հեռանկարում հրաժարվել դրսում տեղակայված ՌՏԿ-ներից, այդ թվում՝ Ղազախստանի Գուլշադեի «Դնեպր-Մ» կայանից:




























