Լատվիան հուսով է, որ ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի  ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած խաղաղ ճանապարհով: Այդ մասին Բաքվում լրագրողներին ասել է Լատվիայի վարչապետ Վալդիս Դոմբրովսկիսը:

«Հուսով ենք եւ պնդում ենք, որ ղարաբաղյան հիմնախնդիրը լուծվի խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկների շրջանակում»,-  վարչապետի խոսքերը փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Լատվիայի վարչապետը Ադրբեջան է մեկնել ադրբեջանա-լատվիական գործարար համաժողովին մասնակցելու նպատակով: