Եգիպտոսում կրկին իրավիճակը հանգիստ չէ: Երկրի հյուսիսում նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների ու հակառակորդների միջեւ բախումների հետեւանքով տուժել է 400 մարդ:

Գարբիա նահանգում, որը համարվում է «հունվարի 25-ի հեղափոխության» օրրանը, իսկական փողոցային մարտեր են ընթանում՝ հրազենի կիրառմամբ: Ընդդիմադիր ուժերի ակտիվիստներն այսօր՝ նոյեմբերի 28-ին, փորձել են գրոհով վերցնել «Մահմեդական եղբայրներ» շարժման տեղի գրասենյակը:

Բազմությունը ոստիկանության ուղղությամբ քարեր եւ «մոլոտովի կոկտեյլներ» է  նետել, ինչին իրավապահները պատասխանել են արցունքաբեր գազի օգտագործմամբ:

Հուզումներ են բռնկվել Պորտ Սայիդում եւ հասել մինչեւ մայրաքաղաք Կահիրե, որտեղ բախումներից արդեն 10 մարդ է տուժել, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: