Ամերիկյան զույգերը գնալով ավելի հետաքրքիր ու հնարամիտ են դառնում. այս անգամ զույգն իր նորածին դստերն անվանել է Հեշթեգ՝ սոցիալական ցանցերում հայտնի նշման պատվին: Երիտասարդ ծնողները չեն բացատրել իրենց նման անսովոր որոշման պատճառը, հաղորդում է «Ամերիկայի նորություններ»-ը:
Հեշթեգի (բառ կամ արտահայտություն, որից առաջ դրվում է # նշանը) օգնությամբ կարելի է սոցիալական ցանցերում հետեւել գրագրությանը, որոնք վերաբերում են կոնկրետ թեմայի, մարդու, միջոցառման կամ երեւույթի: Հեշթեգների կիրառումն սկսել է աճել Twitter-ի միկրոբլոգների ծառայության զարգացմանը զուգահեռ, սակայն հիմա դրանք տարածված են նաեւ այլ սոցցանցերում:
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ նորածիններին սոցիալական ցանցերի հետ կապված անուններ են տալիս: 2011 թվականի փետրվարին եգիպտացին, իր երկում տեղի ունեցած հեղափոխության պատվին դստերն անվանակոչել է Facebook, հաշվի առնելով, որ հեղափոխության ժամանակ ակտիվորեն օգտագործվել է տվյալ սոցցանցը:
2011 թվականի մայիսին Օդ խա-Շարոն քաղաքում իսրայելցի ծնողներն իրենց նորածին դստերը կոչել են Like:





























