Չինական Meizu ընկերությունը ցուցադրել է MX2 սմարթֆոնը, որը կարող է դառնալ iPhone-ի ամենահաջողված պատճենը: Նորույթը շատ նման է Apple-ի սարքին ոչ միայն արտաքին տեսքով, այլեւ՝ բնութագրիչներով:
Նորույթն արտադրող ընկերության կայքի համաձայն, MX2-ն ունի 4,4 դյույմանոց էկրան (1280х800)՝ յուրաքանչյուր դյույմին 347 պիքսելով, 1,6 ԳԳց հաճախականությամբ եւ 2 գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ պրոսեցոր:
Սարքն օգտագործում է Android 4.1 օպերացիոն համակարգը: MX2-ն ունի Wi-Fi, GPS մոդուլներ, Bluetooth:
Նորույթը կներկայացվի մեկ գունային գամմայով՝ դիմային մասը սեւ, հետեւի մասը՝ սպիտակ:




























