Նավթով եւ խավիարով հայտնի Ադրբեջանը վերջին շրջանում սկսել է գնել ավստրալական պետական պարտատոմսերը` միանալով ինքնիշխան ներդրողների աճող ցուցակին, որոնք ձեռք են բերում Ավստրալիայի  պարտքերը, գրում է  «The Wall Street Journal»-ը:

Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը հայտնել է, որ հուլիսին սկսել է գնել ավստրալական պարտատոմսերը: «Այս ներդրումների հիմնական նպատակը արժութային զամբյուղի դիվերսիֆիկացիան է: Բացի այդ, հիմնադրամն այդ ներդրումից ակնկալում է եկամուտների ավելկացում ` ամերիկյան եւ եվրոպական ֆինանսական շուկաներով ցածր շահութաբերության լույսի ներքո»,-ասվում է հիմնադրամի` «The Wall Street Journal»-ին տրված պատասխանում: Հիմնադրամից նշել են, որ մինչ օրս մոտ  200 մլն դոլար է հատկացվել այդ նպատակով:

Սակայն ադրբեջանական ընկերության նման ակտիվությունը ավստրալական ուղղությամբ կասկածելի է թվում քաղաքական գործընթացների լույսի ներքո: Բոլորին են հայտնի Երեւանի եւ Կանբերայի բավականին ջերմ հարաբերությունները, ինչպես նաեւ տեղի հայ համայնքի ակտիվությունը: Ավելին, այս տարվա հոկտեմբերին ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգը ճանաչրել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունն  ու ղարաբաղյան ժողովրդի ինքնորոշման  իրավունքը:

Իսկ վերջերս Ավստրալիայի հայ ազգային կոմիտեն հայտարարել էր Միզազգային զարգացման ավստրալական գործակալության  եւ Միջազգային օգնության եւ առեւտրի դեպարտամենտի  հետ համագործակցության մասին` Հայաստան տեղափոխված սիրիահայերին օգնություն ցուցաբերելու համար: Կոմիտեն աշխատում է  կառավարության հետ` Հայաստանի համապատասխան կառույցներին 24,5 մլն դոլար փոխանցելու համար:

Այսպիոսվ, չի բացառվում, որ ադրբեջանական ակտիվությունը պայմանավորված է  Ավստրալիայում հայամետ միտումների «չեզոքացմամբ»: