Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Երեւան ժամանած   Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի  Բերդիմուհամեդովի    գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված Թուրքմենստանի գյուղատնտեսության նախարար Ռեջեփ Բազարովին եւ Թուրքմենստանի Վերամշակող արդյունաբերության ասոցացիայի նախագահ Վալի Վալիեւին:

ԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ՀՀ գյուղատնտեսության նախարարը ողջունել է հյուրերին եւ ընդգծել, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունըմեծապես շահագրգռված է գյուղատնտեսության  ոլորտում բարեկամ Թուրքմենստանի հետ հարաբերությունների խորացմամբ: Նա նշել է, որ բնագավառը ունի համագործակցության մեծ ներուժ եւ կարեւորել է  համագործակցությանուղղությունների համակողմանի ուսումնասիրությունը:

Նախարարը  հանդիպման մասնակիցներին  հակիրճ ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսության ներկա իրավիճակը եւ նշելէ, որ  ՀՀ կառավարությունը գյուղատնտեսությունը հռչակել է տնտեսության գերակա ճյուղ եւ ներկայացրել է ՀՀկառավարության այն քայլերը, որոնք ուղղված են հանրապետությունում գյուղատնտեսության զարգացմանը:

Թուրքմենստանի գյուղատնտեսության նախարար Ռեջեփ Բազարովը շնորհակալություն է հայտնել  հանդիպմանհամար, ներկայացրել է  Թուրքմենստանում գյուղատնտեսության  առկա վիճակը եւ նշել է, որ իրենք եւս պատրաստակամեն համագործակցություն ծավալել ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ:

Նախարարը մեկ անգամ եւս ընդգծել է  երկու երկրների միջեւ համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը: Զրուցակիցները երկուստեք կարեւորել են վաղը ստորագրվելիք   «ՀՀ կառավարության եւ Թուրքմենստանի կառավարության միջեւ անասնաբուժության բնագավառում համագործակցության մասին» եւ «ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ Թուրքմենստանի գյուղատնտեսության նախարարության միջեւ համագործակցության մասին «համաձայնագրերը, որոնք  ամուր իրավական հիմք կհանդիսանան երկկողմ համագործակցության  եւ նոր ազդակ կհանդիսանան առկա համագործակցության խորացման եւ զարգացման համար: