Ադրբեջանական կողմը հաստատել է իր զինծառայողների պատրաստվածության ցածր մակարդակը: Այս մասին NEWS.am-ին ասաց Հայաստանի պաշատպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Մասնավորապես նա նշեց ադրբեջանական «Vesti.Az»-ի հրապարկումը, որն էլ իր հերթին վկայակոչել էր «zeridefence.com»-ին: Ըստ ադրբեջանական աղբյուրների` ընթացիկ տարվա սկզբից շփման գոծում ադրբեջանական կողմը 210 անգամ սեփական արտադրութան դիպուկահար 14,5մմ «İstiqlal» («Իստիղլալ») հրազեն է կիրառել: Արդյունքում իբր շարքից դուրս է եկել մի քանի միավոր թեթեւ տեխնիկա` «ՈւԱԶ» ավտոմեքենա, 2 բեռնատար, 4 էքսկավատոր եւ բուլդոզեր: Բացի այդ, ինչպես պնդում է ադրբեջանական աղբյուրը, սպանվել է առնվազն 15, վիրավորվել 7-8 զինծառայող:
«Առաջինը` ուշագրավ է, որ ադրբեջանցիներն իրենք են խոստովանել, որ օգտագործել են խոշոր տրամաչափի դիպուկահար զենք եւ խախտել հրադադարի ռեժիմը»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը: Երկրորդ, հենց ադրբեջանցիների կողմից ներկայացված թվերը շատ բանի մասին են վկայում. «Կորուստների մասին տվյալները չեն համապատասխանում իրականությունը: Սակայն եթե նույնիսկ հիմնվենք նրանց տվյալների վրա, հետաքրքիր պատկեր է ստացվում: Նշված է «İstiqlal»-ի կիրառման դեպքերի քանակը, սակայն ոչ փամփուշտների թիվը: Եթե անգամ ամեն դեպքում երկու փամփուշտ է օգտագործվել, ստացվում է, որ մեկ նպատակակետի խփելու համար ծախսվել է 25-30 փամփուշտ: Դրանք դիպուկահարնե՞ր են, թե՞ գնդացրորդներ»,-նկատեց մամուլի քարտուղարը:
Ստացվում է, որ ադրբեջանցիներն իրենք են հաստատում, որ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների պատարստվածության որակը շատ ցածր է: «Հաստատվեցին մեր այն պնդումները, որ ադրբեջանցիների կողմից գովերգվող «İstiqlal»-ը շատ հեռու է դիպուկահար զենք կոչվելուց»,-եզրափակեց Հովհաննիսյանը:





























