Հունվարի 26-ին հաքերների հարձակման արդյունքում ռուսաստանյան «Новая газета» թերթի կայքը դադարեցրել է աշխատանքը: Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն` նշելով, որ հունվարի 27-ին կայքի աշխատանքը մասնակի վերականգնվել է: Թերթի պաշտոնական բլոգում հայտարարություն է տեղադրվել, որտեղ նշված է, որ կայքը ենթարկվել է DDoS հարձակման: Թերթի խմբագրությունում վստահեցրել են, որ կայքի աշխատանքի դադարեցումը, ոչ մի կերպ չի անդրադառնա թերթի վաղվա հրապարակման վրա, այն արդեն կազմվում է:
Տեղեկացնենք, որ դեռեւս պարզ չէ, թե հարձակումը որտեղից է տեղի ունեցել՝ Ռուսաստանի՞ց, թե՞ այլ երկրից:




























