Սպիտակ տունն արդեն զարդարել են Ծննդյան տոների առթիվ: Տոնական ինտերիերի խորհրդանիշը նախագահի Բո անունով շունն է, նրա նկարները տպված են ամենուր, եւ նույնիսկ տոնական թխվածքաբլիթներն են Բոյի տեսքով պատրաստված:
ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման նախագահական նստավայրում զինծառայողների ընտանիքների համար տոնական էքսկուրսիա է անցկացրել: Բոյի նկարները եղել են ամենուր:
«Բոն գրեթե այնքան մեծ է, որքան այս տունը»,- կատակել է Միշել Օբաման, որին էքսկուրսիայի ժամանակ միացել է նաեւ օրվա հերոսը:
Երեխաներին Բոյից բացի հիացրել է նաեւ թխվածքաբլիթներից պատրաստված Սպիտակ տունը: Հսկայական 136 կգ-ոց տան պատրաստման համար պահանջվել է 80 կգ թխվածքաբլիթ եւ 22 կգ շոկոլադ: Սակայն այս անգամ Սպիտակ տունը սպիտակ չի եղել, այլ ավազագույն, ինչպիսին որ մինչեւ 1798 թ. էր, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Սպիտակ տունը ավանդույթի համաձայն զարդարել են կամավորները: Հինգ օրում 85 կամավորները զարդարել են 54 եղեւնի եւ տոնական մի քանի դահլիճ։











