Թունիսում ոստիկանության հետ բախման հետեւանքով 200 մարդ է տուժել: Բողոքի ցույցերի պատճառը  երկրում գործազրկությունն ու տնտեսական ծանր դրությունն է:

Սիլիանա քաղաքում ցույցը ցրելու համար ոստիկանները գազ եւ ռետինե փամփուշտներ են կիրառել: Բնակիչները պահանջում են տեղական պաշտոնյաների հրաժարականը:

Թունիսի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը հայտնել է, որ ազգային անվտանգության ուժերը կարգուկանոն հաստատելու համար տանկեր են ուղարկել: Տեղի բնակիչները արգելափակել են քաղաքի մուտքը, հաղորդում է «Ռոսբալտը»:

Հիշեցնենք, Թունիսում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են 2010 թ. դեկտեմբերից: Հենց Թունիսն է ազդարարել «արաբական գարնան» մեկնարկը: Արդյունքում իշխանությունն անցել էր անցումային կառավարությանը, որը գլխավորում էր վարչապետ Մուհամեդ Գանուշին: Թունիսը 1987 թ.-ից ղեկավարող նախագահ Զին ալ Աբիդին բեն Ալին 2011 թ. հունվարին երկրից փախել էր Սաուդյան Արաբիա: