Բեռլինում հարձակվել են Իրանի դեսպանատան վրա: Շուրջ 30 մարդ ներխուժել են դիվանագիտական առաքելության տարածք` շինության վրա քարեր եւ ներկեր նետելով: Անհայտ անձինք նաեւ պոկել են իրանական դրոշը:

Հայտնի է, որ ոստիկաններին հաջողվել է բռնել տասը հարձակվողների, նրանց ինքնությունը չի հաղորդվում, հայտնում է dni.ru-ն:

Դեպքից հետո Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեն իր իրանցի գործընկեր Ալի Աքբարի հետ զրույցում ափսոսանք է հայտնել կատարվածի առնչութամբ: Նա խոստացել է անել ամեն հնարավորը դիվանագիտական առաքելության անվտանգության ապահովման համար:

Հարկ է նշել, որ որոշ ժամանակ առաջ անհայտ անձինք հարձակվել էին  Շվեյցարիայում Իրանի դեսպանատան վրա: Նրանք շենքի վրա քարեր եւ բռնկուն նյութերով շշեր էին նետել: Հարձակման հետեւանքով ոչ ոք չէր տուժել: Վնասվել էին  դեսպանատան կայանատեղում գտնվող մեքենաները: Հարձակվողները ձերբակալվել էին շվեյցարական ոստիկանության կողմից: