Նյու Յորքի նորագույն պատմության մեջ առաջին անգամ մեկ օրվա ընթացքում ոչ մի հանցագործություն չի կատարվել: Այդ մասին հայտնել են քաղաքի իրավապահ մարմինների ներկայացուցիչները:

Ընդհանուր առմամբ,  2012 թ. Նյու Յորքում, 1960 թ.-ից ի վեր, գրանցվել է սպանությունների նվազագույն քանակ, հայտնում է  BBC-ն: Ըստ ոստիկանության տվյալների` 2012թ.  սկզբից ի  մինչ օրս Նյու Յորքում տեղի է ունեցել ընդամենը  366 սպանություն`  նախորդ տարվան ցուցանիշից 23%-ով պակաս. 2011-ին սպանությունների թիվը 472 էր:

Փորձագետները նշում են, որ սպանությունների սակավությունը անսովոր է ավելի քան ութ միլիոն բնակչությամբ քաղաքի համար, գրում է  lenta.ru-ն: Համեմատության համար նշվում է, որ Ֆիլադելֆիայում, որտեղ ապրում է 1,5 միլիոն մարդ, 2012 թ. սկզբից ի վեր սպանվել է 301 մարդ, 2,7 միլիոն բնակչությամբ Չիկագոյում` 462: