Վլադիսլավ Չելախը կուսումնասիրի իր գործի գաղտնի նյութերը: Նման առաջարկ է արել գործը քննող դատավոր Երբոլ Ախմետժանովը։ Չելախը համաձայնել է:

Նախքան գործի նյութերն ուսումնասիրելը, մեղադրյալը չի ցանկանում ներկայանալ դատարանի դահլիճ:

Դատարանում ցուցմունք տված փորձագետ Սերիկ Քարսիբաեւը, որը հրդեհատեխնիկական փորձաքննություն է անցկացրել «Արքանկերգեն» ուղեկալում, հայտնել է, որ այն ոչնչացվել է հրդեհով, նռնակի պայթյունի հետքեր չեն հայտնաբերվել:

Ավելի վաղ հաղորդվել էր նռնակների երկու օղակ գտնելու մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Վլադիսլավ Չելախը «Արքանկերգեն» ուղեկալում 14 զինծառայողների եւ անտառապահի սպանության գործում ներգրավված է իբրեւ մեղադրյալ: Նա սպանդից փրկված միակ զինծառայողն է: