Մի քանի երկրների իրավապահներ Ավստրալիայում խոշոր խարդախություն են բացահայտել:
Ավստրալիայի դաշնային ոստիկանության հաղորդմամբ՝ չարագործները կոտրել են երկրի մոտ 100 փոքր ձեռնարկությունների համակարգչային ցանցերը:
Ռումինիայում յոթ ձերբակալվածների 30 հազար բանկային քարտերի տվյալներ գողանալու մեղադրանք է առաջադրվել: Այդ տվյալներն օգտագործվել էին ամբողջ աշխարհում ավելի քան 30 միլիոն դոլարի ապրանք գնելու համար, հայտնում է АН-online-ը: Գնումներն արվել են ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Հոնկոնգից եւ եվրոպական մի շարք երկրներից:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հայտնում է, որ ռումինացի հաքերների գործողությունների վնասի ծավալը, ըստ ոստիկանության, կարող է հասնել 750 մլն դոլարի: Հետաքննությանն ակտիվ մասնակցում են ամերիկյան եւ բրիտանական հատուկ ծառայությունները:




























