Ռուսաստանում կոռուպցիոն սկանդալների ֆոնին փորձագետները ուշադրություն են դարձրել Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատի ֆիգուրներից նախկին վարչապետ եւ փոխվարչապետ Վիկտոր Զուբկովի վրա։ Հենց նրա ընտանիքի հետ են կապում Անատոլի Սերդյուկովի պաշտոնանկությունը (պաշտպանության նախկին նախարարի կինը մինչեւ վերջերս կամ հիմա էլ Զուբկովի դուստրն է)։ Զուբկովի անունը շրջանառվում է նաեւ գյուղատնտեսության նախկին նախարար Ելենա Սկրինիկի հետ կապված սկանդալում։ Այս ամենը ստիպել է կասկածել, որ կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ իշխանության ներսում միջկլանային պայքար է։ Ենթադրվում է, որ ինչ-որ մեկը ցանկանում է հարվածի տակ դնել Զուբոկվին, գրում է Gazeta.ru-ն։
Սկրինիկը մի քանի տարի անց հայտարարել է, որ «կորած» 39 միլիարդ ռուբլու հարցով պետք է դիմել Վիկտոր Զուբկովին։




























