Հոլանդիայում վերացրել են սրբապղծության մասին օրենքը, որով այդ արարքը համարվում էր քրեական հանցագործություն։ Երկրի խորհրդարանը չեղյալ է համարել օրենքը, որը 1.5 դար չէր կիրառվել։
Բացի այդ գործող դատական պրակտիկան հակասության մեջ էր սրբապղծության մասին օրենքի հետ։ Օրինակ՝ անցած տարի քաղաքական գործիչ Գեերտ Վիլդերսը հաղթել էր մի դատավարությունում՝ իրավունք վերապահելով քննադատել իսլամը, նույնիսկ, եթե մեկնաբանությունները վիրավորում են մուսուլմանների զգացմունքները։ Նշենք, որ Նիդերլանդներում օրենքով արգելված է անպատվել ոստիկաններին եւ թագուհուն, հաղորդում է ՌԲԿ-ն։




























