Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 5-ին Աշգաբադում կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի հերթական նիստին, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Գագաթաժողովը կղեկավարի Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը: Օրակարգում առեւտրատնտեսական եւ արժութային, մշակութային, բնապահպանական եւ անվտանգության ոլորտներում բազմակողմ համագործակցության զարգացման հարցերն են, նաեւ՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի միջոցառումների նախապատրաստման թեման, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, նիստը պետք է կայանար նոյեմբերին, բայց հետաձգվել էր, ինչի առթիվ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ պատճառը Պուտինի առողջական խնդիրներն են:




























