Երեւան-Գյումրի ճանապարհի 33-րդ կմ-ին նոյեմբերի 28-ին, ժամը 20.00-ի սահմաններում բախվել են «Համմեր» եւ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2121»-ի ուղեւորը` 2005 թ. ծնված Արմեն Խաչատրյանը, տեղում մահացել է, իսկ վարորդն ու երեք ուղեւորները եւ «Համմերի» ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, հայտնում են Ոստիկանությունից:
Կատարվում է քննություն:




























