Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը բարդ է, քանի որ նման հարցերում միշտ քաղաքական ասպեկտներ կան: Այդ մասին Երեւանում ընթացող «Տարածաշրջանային անվտանգության դինամիկան Հարավային Կովկասում» խորագրով ամենամյա միջազգային ֆորումում նշել է Հայաստանում եւ Վրաստանում Իսրայելի դեսպան Բեն Ներիա Բարուխը:

«Դա շատ բարդ, ողբերգական հարց է: Իսրայելում շատ լուրջ են վերաբերվում Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Շատ շրջանակներում կարծում են, որ արդեն հարկավոր է ճանաչել: Բայց կան նաեւ այնպիսիք, որոնք կարծում են, որ հարցը չափազանց բարդ է, այդ պատճառով որոշումը քանիցս հետաձգվել է», - ասել է նա՝ հիշեցնելով, որ նախորդ տարի Կնեսետում լրջորեն քննարկվել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, սակայն, ցավոք, որոշումը հետաձգվել է:

«Դա  բարդ հարց է, քանի որ Իսրայելից բացի, վերաբերում է նաեւ այլ պետություններին:  Նման հարցերում միշտ քաղաքական ասպեկտներ կան: Միայն պատմությամբ ապրելն անհնար է, միշտ էլ կան հաշվարկներ», - ասել է իսրայելցի դիվանագետը: