Թուրքիայի խորհրդարանի մարդու իրավունքերին հանձնաժողովի նախագահ Այհան Սեգեր Ուսթունը հայտարարել է, թե Թուրքիայում վերջին 10 տարվա ընթացքում որքան զինվոր է սպանվել PKK-ի հետ բախումներում եւ ինքնասպան եղել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանի մարդու իրավունքերի հանձնաժողովի նախագահ Այհան Սեգեր Ուսթունը հայտնել է, որ վերջին 10 տարում Թուրքիայում PKK-ի հետ բախումների հետեւանքով սպանվել է 818 զինվորական, իսկ ինքնասպան եղած զինվորականների թիվը 934 է։

Այհան Սեգեր Ոսթունը նշելով, թե տարվա կտրվածքով իքնասպան եղած զինվորականների թիվը մոտ է 100-ին, շեշտել է այն տխուր հանգամանքը, որ ինքնասպան եղածների թիվն անցնում է PKK-ի հետ բախումների ժամանակ սպանված զինվորականների թիվը։