Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Միրիան Միրիանաշվիլին մտադիր է դիմել դատարան՝ «Միասնական ազգային շարժմում» կուսակցությունը դրա ներկա ղեկավարից՝ նախագահ Միխայիլ Սահակաշվիլիից խլելու համար: Հայցվորի խոսքով՝ 1999թ. ինքը հիմնել է կուսակցությունը եւ երեք տարի ղեկավարել, իսկ հետո Սահակաշվիլին այն յուրացրել է:
Պատգամավորը նաեւ հայտնել է, որ կուսակցությունը վերադարձնելու դեպքում Սահակաշվիլիին կվտարի դրա շարքերից, հետո կպահանջի կալանքի տակ վերցնել «Միասնական ազգային շարժման» գույքը: «Հետո գույքը կփոխանցեմ պետությանը, կուսակցությունն էլ կցրեմ»,– ասել է նախկին պատգամավորը, գրում է «Վզգլյադը»:
Ավելի վաղ վրացի մի շարք պատգամավորներ, նաեւ՝ խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն «Միասնական ազգային շարժումն» արգելելու հարցն էին բարձրացրել: Ըստ Բուրջանաձեի՝ Սահակաշվիլին եւ մնացած բարձրաստիճան պաշտոնյաները պետք է ազատ դատաստանի ենթարկվեն:




























