Թբիլիսիի միջազգային օդանավակայանում թմրանյութերի ապօրինի ձեռքբերման եւ պահման փաստով ձերբակալել են քրեական հեղինակություն, «օրենքով գող» Բադրի Դ.-ին, հայտնում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, Քրեական ոստիկանությունից ստացված տեղեկատվության հիմքով անցկացված օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում Թբիլիսիի միջազգային օդանավակայանում թմրանյութերի ապօրինի ձեռքբերման եւ պահման մեղադրանքով ձերբակալվել է քրեական հեղինակություն, 1970թ. ծնված օրենքով գող» Բադրի Դ.-ն: