Միջազգային Anonymous հաքերների խումբը հրապարակել է Մոսկվայից Դամասկոս ուղեւորվող եւ Անկարայում ռազմական օդանավերի ուղեկցությամբ իջեցված օդանավի հետ կապված նամակ։

Թուրքական Aksam պարբերականի փոխանցմամբ՝ Սիրիայի արտգործնախարարության էլ-փոստը կոտրած Anonymous-ը ներկայացրել է հիշյալ օդանավի ավիաընկերության` «Սիրիական ավիաուղիներ»-ի տնօրեն Ղաիդա Աբդուլաթիֆի նամակն ուղղված Միջազգային օդային հաղորդակցության տնօրինությանն ու «Արաբական ավիաընկերությունների միության»-ը։ Նամակում

Սիրիական ավիաընկերության տնօրենը նամակում Թուրքիային մեղադրել է օդահենության մեջ՝ ներկայացնելով, թե ինչ է տեղի ունեցել օադանավի հետ Թուրքիայի տարածքում։ Նամակում նշվել է, թե թուրքական F-16 ռազմական կործանիչ օդանավերը օդում մինչեւ 50 մետր մոտեցել են մարդատար օդանավին՝ վտանգելով ուղեվորների կյանքը, ինչպես նաեւ առանց զգուշացման ստիպել շտապ վայրէջք կատարել։

Նշվում է, որ թուրքական անվտանգության ուժերը բռնագրավել են օրինական ուղեբեռները եւ դրա դիմաց օդանավի անձնակազմին չեն հանձնել որեւէ կտրոն։ «Թուրք հատուկջոկատայինները գրոհով ներխուժել են օդանավ եւ զենքի սպառնալիքով անձնակազմին ստիպել իջնել օդանավից։ Թուրքական կողմի գործողություններն ու 7 ժամ սպասեցնելը ազդել է ուղեւորների հոգեկան աշխարհի վրա»,-նշվել է նամակում։