Սիրիայի ընդդիմադիր «Հանուն ժողովրդական բարեփոխումների ազգային համակարգող կոմիտեն» դեմ է հանդես գալիս ցանկացած օտար վարձկանների ներկայությանը երկրի տարածքում: Այս մասին «Ռուսաստանի ձայնին» տված հարցազրույցում նշել է այդ արտասահմանում կազմակերպության համակարգող Հեյսամ Մանաան:

«Դժվար չէ հասկանալ, թե ինչու ենք մենք դեմ: Մենք կարծում ենք, որ ցանկացած սիրիացի կբռնի մեկ այլ սիրիացու: Նա շատ լավ հասկանում է կրոնական տարբերությունները եւ սոցիալական վիճակը Սիրիայում, իսկ օտար վարձկանները դա չեն հասկանում եւ չեն ցանկանում հասկանալ: Նրանց վարձել են, որպեսզի նրանք սպանեն, այլ ոչ թե պարզեն, թե ով՝ ով է: Այդ մարդիկ կործանում են Սիրիան»,-ասել է նա:

Սիրիացի ընդդիմադիրն ասել է, որ, ցավոք, կան այնպիսի քաղաքական խաղացողներ, ինչպիսին Թուրքիան է, որը թույլ է տալիս վարձկաններին մուտք գործել Սիրիա: «Նրանց նպատակն այստեղ միայն Սիրիան չէ: Մեր երկիրն ընդամենը ընդհանուր շղթայի մի օղակն է: Հիմա այդ նոր Ազգային կոալիցիայի ղեկավարությունը, որը ստեղծվել է Հոդայում, սպասում է Բաշար Ասադի ռեժիմի տապալմանը, որպեսզի իր սաուդյան վարձկաններին Սիրիայից ուղարկի այլ երկրներ»,-ասել է նա:

Նշենք, որ սիրիաական ներքին ընդդիմության եւ քուրդ փոքրամասնության ներկայացուցիչներն, այսօր՝ նոյեմբերի 29-ի գիշերը մեկնել են Մոսկվա: Այցի նպատակը տարբեր ընդդիմադիր ուժերի եւ Սիրիայի գործող կառավարության միջեւ երկխոսության շարունակումն է:

Ընդդիմության այս թեւը կողմ է Սիրիայում ժամանակավոր կառավարության ստեղծմանը՝ բոլոր կողմերի մասնակցությամբ եւ ՄԱԿ-ի 3 հազար խաղաղապահների ժամանմանը:

Միաժամանակ Քաթարի մայրաքաղաք Դոհայում Սիրիայի ընդդիմադիր եւ հեղափոխական ազգային կոալիցիան շեշտը դնում է Արեւմուտքի աջակցության վրա եւ կողմ է գործող ռեժիմի ուժային եղանակով տապալմանը: