Իրաքում, այսօր՝ նոյեմբերի 29-ին, շիաների դեմ ահաբեկչությունների ալիք է սկսվել: Ընդհանուր առմամբ, երկու պայթյունների հետեւանքով զոհվել է, առնվազն 31 մարդ, 84-ը վիրավորվել է:
Սկզբում Քերբալայի կամուրջներից մեկի տակ ականապատված մեքենա է պայթեցվել: Ավելի ուշ երկու պայթյուններ են որոտացել Հիլա քաղաքում, ինչպես նաեւ Իրաքի կենտրոնական մասում, որտեղ ճանապարհին ականի վրա պայթել է շիա ուխտավորների խումբը: Դեռեւս որեւէ խմբավորում չի վերցրել ահաբեկչությունների պատասխանատվությունը, հաղորդում է Utro.ru-ն:
Դրանից երկու օր առաջ Իրաքում եւս երկու պայթյուններ էին որոտացել: Ականապատված 8 մեքենաներ պայթել էին նոյեմբերի 27-ին, երկրի տարբեր շրջաններում, այդ թվում Բաղդադում: Զոհվել էր 27 եւ վիրավորվել՝ 126 մարդ:





























