ՀԱՊԿ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների ղեկավարների աշխատանքային նիստը կայացել է նոյեմբերի 28-ին, կազմակերպության միավորված շտաբում՝ Ղազախստանի ՊՆ շտաբների պետերի կոմիտեի նախագահ, գեներալ գնդապետ Սաքեն Ժասուզակովի գլխավորությամբ:
ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զեյնաթդինովը հայտնել է, որ ՀԱՊԿ երկրների ԶՈՒ գլխավոր շտաբների պետերը նպատակահարմար են համարել ՀԱՊԿ զինվորական կոմիտեի ստեղծումը, ինչպես նաեւ Կազմակերպության միավորված շտաբի պետի նշանակումը ռոտացիոն սկզբունքով:
«Նրանք նպատակահարմար են համարել ՀԱՊԿ զինվորական կոմիտեի ստեղծումը, որպես ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդին օգնող մարմին»,-ասել է Զեյնաթդինովը:
Նա հիշեցրել է, որ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, ինչպես նաեւ ՊՆ, ԱԳՆ ղեկավարների եւ Անվտանգության խորհրդի քարտուղարների խորհրդի համատեղ նիստը կայացել է նոյեմբերի 19-ին՝ Մոսկվայում:





























