ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունում է տեղեկությունը, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հանրապետական ղեկավարությունը Կոնգրեսի հայկական ֆորումի համանախագահ Էդ Ռոյսին 2013 թվականի հունվարից նշանակել է 113-րդ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի ղեկավար: Այս մասին ասվում է ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հայտարարության մեջ:

Հանրապետականների գլխավորած կոմիտեի որոշումը կայացվել է նոյեմբերի 27-ի երեկոյան՝ Ջոն Բոների գլխավորությամբ, իսկ ամբողջական վավերացումը կատարվել է նոյեմբերի 28-ին: Էդ Ռոյսն այդ պաշտոնում կփոխարինի Իլեան ՌոսԼեհթինենին:

«Որպես Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամ, Ռոյսն մարդու արմատական հարցերում պայքարել է մարդու իրավուքնների համար՝ սկսած Հայոց ցեղասպանության ճանաչումից, մինչեւ Թուրքիայի կողմից առգրավված քրիստոնեական եկեղեցիների ու ունեցվածքի վերադարձման ապահովումը»,-ասել է ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Քեն Խաչիկյանն ու հավելել. «Մենք հույս ունենք, որ կհամագործակցենք հաջորդ Կոնգրեսում հայ-ամերիկյան հարցերի շրջանակներում»: