Բրիտանական ոստիկանությունը YouTube-ում տեսանյութ է տեղադրել, որտեղ երիտասարդը, որը անպարկեշտ ժեստ է ցուցադրում տեսախցիկին, բախվում է սյանը: Միջադեպը տեղի է ունեցել անգլիական Դադլի քաղաքում:

Իրավապահները որոշել են տեսանյութը հրապարակայնացնել, որը դաս կլինի նման մտադրություն ունեցող այլ երիտասարդների համար:

Կարճ տեսանյութում երեւում են գլխարկով երկու երիտասարդներ, որոնցից մեկն անցում է տեսախցիկի կողքով, առանց ուշադրություն դարձնելու, իսկ մյուսը նկատում է, որ տեսախցիկը հետեւում է իրենց: Նա որոշում է տեսախցիկով իրենց հետեւողներին պատասխանել եւ ընթացքի ժամանակ միջնամատ է ցույց տալիս: «Բողոքի ակցիան» անսպասելի ավարտ է ունեցել խուլիգանի համար, նա բախվել է սյանը, գրում է NEWSru.com-ը:

«Ես կարծում եմ, որ սա կարելի է համարել Աստծո պատիժ»,-կատակով ձախորդ խուլիգանի արարքին անդրադարձել է սերժանտ Ռոբ Սիմփսոնը: Ոստիկանությունում որոշել են չձերբակալել երիտասարդին: «Սյան հարվածն արդեն պատիշ է»,-ասել է Սիմփսոնը The Mirror-ին տված հարցազրույցում: